18 մայիսի, 2012, Երևան. “ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ժամը 8:00-ից Beeline բջջային ցանցի բաժանորդների մի մասի մոտ, որոնք գտնվում էին այդ պահին 2G (GSM) ցանցում նկատվում էին խնդիրներ ելքային զանգերի հետ: Խնդիրը կապված է ընկերության ցանցի կառավարումն կարգավորող սարքերից մեկի խափանման հետ: Այս պահին վթարը վերացված է, զանգեր կատարելու հնարավորությունը վերականգնվում է: Ընկերությունը խորհուրդ է տալիս բաժանորդներին, ում շարժական հեռախոսներն ունեն համապատասխան հնարավորություն միանալ 3G ցանցին կամ վերաբեռնավորել սարքը:
Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար