Մեր թիրախը խոշորն է. ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր սկսվել են 2015 թվականի բյուջեի քննարկումները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում ասաց, որ այս տարի պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Նրա խոսքով՝ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը՝ 47.9%-ը, հատկացված է սոցիալական մշակութային բնագավառներին: Ընդ որում, միայն կրթության, սոցիալական պաշտպանության ու առողջապահության ոլորտներում պետական ծախսերը 2015 թվականին կազմում են շուրջ 596 միլիարդ դրամ, որը գերազանցում է 2014-ի համդրույթի մակարդակը 25 միլիարդ դրամով: Պատշաճ մակարդակ է նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության ապահովման համար՝ ընդհանուր ծախսերի 21.4 %-ի չափով» – ներկայացրեց նա:

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այս տարի ևս շարունավելու է ֆինանսական աջակացության ցուցաբերությունը ԼՂՀ-ին:

«Նախագծով նախատեսվում է շուրջ 45 միլիարդ դրամ: Հնարավորի սահմաններում, սակայն, ուղղորդվել ենք հավասար պայմանների ստեղծման և հասարակության պահանջներին ականջալուր լինելու մեր կարգախոսով»:

Ներկայացնելով տնտեսական քաղաքականությունը՝ վարչապետը նշեց, որ հիմնական շեշտադրումները երկուսն են լինելու՝ գործարար միջավայրի բարելավում ու արտահանման զարգացում և հիմքային ոլորտների զարգացում:

Նա նշեց, որ իրենց մոտեցումն է՝  իրատեսական ու հավասար պայմաններ ստեղծել: Հ. Աբրահամյանն ընդգծեց. «Մենք կախարդական փայտիկ չունենք, որ տարիների ընթացքում ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Մեր թիրախը խոշորն է, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»:




Լրահոս