«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մահապատժի է ենթարկել ռուս պատանդին՝ ինժեներ Սերգեյ Գորբունովին. տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:
Սերգեյ Գորբունովի մասին վերջին տեսագրությունը գրոհայինները հրապարակել էին 2013-ին; «Ինձ լավ են վերաբերվում, ուտելիք են տալիս, բայց եթե 5 օրից ինձ չփոխարինեն Սաուդյան Արաբիայի Հալիդ Սուլեյմանովի հետ, ինձ կմորթեն: Ես դիմում եմ Սիրիայի, Ռուսաստանի, նախագահներին, Կարմիր խաչին, ես շատ վախենում եմ», – ասել է Սերգեյ Գորբումկովը տեսագրությունում:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ ռուս ինժեները, այլ պատանդների հետ մեկտեղ, պահվում է Սիրիայի Ռակկա քաղաքում:
Սերգեյ Գորբումովից բացի՝ ԻՊ-ը գերեվարման մեջ է պահում ռուս բլոգեր Կոնստանտին Ժուրավյովին: Մարտին ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ նրանց պահում են Սիրիայում: Դրանից հետո Ժուրավյլովի կյանքի մասին տեղեկություններ չեն եղել: