Ինչպես armlur.am-ը տեղեկացրել էր օրերս Դավիթաշեն գյուղի ու հարակից տների (Մելքումով փողոց) բնակիչները հաղորդագրություն են տարածել “Երևան ջուր” ընկերության աշխատաոճի մասին:Հաղորդագրությունում,մասնավորապես, ասվում է.”Շուրջ մեկ շաբաթ է` ջուր չունենք, ընդ որում, անհայտ պատճառով: Երևան ջուր ընկերությունը, որ պարտավորվել է իր բաժանորդներին շուրջօրյա ջրով ապահովել, որևէ քայլ չի ձեռնարկում ջրամատարակարումը վերականգնելու ուղղությամբ: Ավելին ընկերության օպերատորական ծառայության աշխատակիցներից հնարավոր չէ որևէ պարզաբանում ստանալ: Այս ծառայությունը նախատեսված է մարդկանց մոլորեցնելու, հիմարացնելու ու սարսափելի սթրեսի մեջ գցելու համար, իսկ տնօրենն ընդհանրապես անհասանելի անձ է: Նման վերաբերմունքի արժանանալուց հետո մեզ` Դավիթաշեն գյուղի ու հարակից տների (Մելքումով փողոց) բնակիչներիս, ուղղակի ծաղրանք է թվում կայքի պաշտոնական էջում գրված վերամբարձ խոսքերն :Բաժանորդներին խաբելով, արհամարհելով ու անգործությա՞մբ են արժևորում նրանց: Ե՞րբ է ընկերությունը իրապես գիտակցելու իր պատասխանտվության չափը ու հաշվետու լինելու իր բաժանորդների առաջ,-նշում են բնակիչները: armlur.am-ը փորձեց ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալ Երևան ջուր ընկերությունից:”Խոսքը վերաբերում է ոչ թե Դավթաշեն գյուղին ու հարակից տներին (Մելքումով փողոց), այլ Դավթաշեն գյուղի հարակից նորակառույց և նոր բնակեցված թաղամասի մի քանի տներին,-պարզաբանեցին ընկերությունից: “Վերոնշյալ թաղամասի բնակիչներն առանց համապատասխան տեխնիկական պայմանի, սխալ ջրագծից ինքնակամ և ապօրինաբար կատարել են միացում: : Վերջինիս հիման վրա նրանք, ըստ սահմանված նորմերի, պետք է միացում կատարեն այն ջրագծից, որը կնշեր ջրամատակարար կազմակերպությունը տեխնիկական պայմանում: Այս պարագայում իրենք միացել են այնպիսի ջրագծի, որով տեխնիկապես հնարավոր չէ թաղամասի տվյալ հատվածը մշտապես կայուն ճնշմամբ ջրամատակարարում ապահովելը: Այդ իսկ պատճառով բախվել են մի շարք խնդիրների:Ընկերությունից տեղեկացրեցին նաև, որ Խնդրի վերջնական կարգավորման նպատակով` վերոնշյալ բնակիչները պետք է «Երևան Ջուր» ընկերությունից ստանան տեխնիկական պայման, ապամոնտաժեն ներկայիս ջրագծերը և կառուցեն նորերը` գործող նորմերին համապատասխան: Իսկ մինչ այդ Ընկերությունը կփորձի խնդիրը լուծել, որը միշտ կկրի ժամանակավոր բնույթ:
Ջրագծից ապօրինաբար կատարել են միացում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ