
armlur.am-ին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, որ մայիսի 18-ին, ժամը 07.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Գայի փողոցի թիվ 15 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.40-ին:
Հրշեջ-փրկարարները տնից դուրս են բերել 1924 թ. ծնված Իսրայել Հովսեփյանի դին: