ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում վաճառքում են HTC One նորագույն սմարթֆոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոխրագույն HTC One X-ը կարելի է ձեռք բերել բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններումb 18-ը մայիսի, 2012թ., Երևան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` “ՄՏՍ” ԲԲԸ դուստր ընկերություն: Շարունակելով հայաստանյան շուկայում առաջարկել հեռահաղորդակցության ոլորտի նորագույն լուծումները լավագույն գներով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է ներկայացնել է HTC ընկերության գերժամանակակից` One շարքի սմարթֆոնները` HTC One X, HTC One S և HTC One V: Իրենց անկրկնելի հնարավորություններով այս մոդելները պարտական են վերջին` Android 4.0 օպերացիոն համակարգին, HTC Sense 4-ին և մի շարք այլ տեխնոլոգիական նորարարությունների: Ահա HTC One շարքի սմարթֆոնների առավելություններից են ինտերնետից օգտվելու կայծակնային արագությունը, սահուն գրաֆիկան, գերհստակ ու պայծառ պատկերները և տեսագրման ընթացքում լուսանկարելու հնարավորությունը, և այլն: Ի դեպ, HTC One X մոդելի մոխրագույն տարբերակը հասանելի է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: Բացի HTC One շարքից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այսուհետ կարելի է ձեռք բերել նաև HTC Sensation XL Light, HTC Sensation XE Light և HTC Explorer մոդելները:
Սմարթֆոնների գներ
Սմարթֆոն Գին (դրամ)
HTC One X 349 000
HTC One S 295 000
HTC One V 169 000
HTC Sensation XL Light 285 000
HTC Sensation XE Light 270 000
HTC Explorer 120 000
Ձեռք բերելով այս սմարթֆոնները` կարելի է մասնակցել ,Սմարթ բոնուսե ծրագրին և ստանալ բոնուս` գնի 50%-ի չափով: Ինչպես միշտ հեռախոսները վաճառվում են նաև ապառիկ: Ավելին, գնելով այս սմարթֆոնները մինչև հունիսի 10-ը` կարելի է մասնակցել խաղարկության և շահել արժեքավոր նվերներ, այդ թվում`
HTC Flyer պլանշետային համակարգիչ,  BlackBerry Bold 9700 սմարթֆոն, Samsung Google Nexus S սմարթֆոն,  MTS Ego սմարթֆոն,  MTS Touch 551 հեռախոս, ՄՏՍ կոնեկտ դայմոնդե USB մոդեմ:
Իսկ ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` ճամփորդություն երկու հոգու համար դեպի 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիրը:




Լրահոս