ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թեկնածուների անունները: Այս տարի «Ոսկե գնդակի» համար պայքարում ամենաշատ ներկայացուցիչներ ունեն Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան» և կատալոնական «Բարսելոնան»:
Ցուցակում տեղ են գտել Բաստիան Շվայնշտայգերը, Մարիո Գյոտցեն, Ֆիլիպ Լամը, Թոմաս Մյուլերը, Մանուել Նոյերը, Արյեն Ռոբենը (բոլորը, «Բավարիա»), Գարեթ Բեյլը («Ռեալ»), Քարիմ Բենզեման («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդուն (, «Ռեալ»), Տոնի Կրոսը ( «Ռեալ»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Խամես Ռոդրիգեսը («Ռեալ»), Դիեգո Կոստան ( «Չելսի»), Տիբո Կուրտուան (, «Չելսի»), Էդեն Ազարը («Չելսի»), Անխել դի Մարիան («Մանչեսթեր Յունայթեդ»), Զլատան Իբրահիմովիչը ( ՊՍԺ), Յայա Տուրեն ( «Մանչեսթեր Սիթի»), Պոլ Պոգբան ( «Յուվենտուս»), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Նեյմարը ( «Բարսելոնա»), Խավյեր Մասկերանոն («Բարսելոնա») եւ Անդրես Ինյեստան («Բարսելոնա»):
3 հավակնորդների անունները կհրապարակվեն դեկտեմբերի 1-ին, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա 2015-ի հունվարի 12-ին:
Նշենք, որ նախորդ անգամ «Ոսկե գնդակին» արժանացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: