Մայիսի 17-ին “1-03” ծառայությունից հայտնել են, որ ժամը 11.11-ի սահմաններում դեղորայքային թունավորումով “Մուրացան” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բաբաջանյան 20 շենքի 17-րդ բնակարանի բնակչուհի` 1996 թ. ծնված Ռիմա Թովմասյանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Նույն օրը, ժամը 22.10-ի սահմաններում դեղորայքային թունավորումով “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Քանաքեռի 11-րդ փողոցի թիվ 2/2 տան բնակչուհի` 1995 թ. ծնված Անահիտ Գալուստովան:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: