
Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարելու է, որ բողոքարկելու է «Ռեալ Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որակազրկումը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Զիդանին 3 ամսով որակազրկել էր՝ առանց անհրաժեշտ մարզչական արտոնագրի մարզչական գործունեություն ծավալելու համար:
«Կօգտագործենք բոլոր օրինական ուղիները, որպեսզի որակազրկումը ճանաչվի անվավեր»,- նշված է հայտարարությունում: