
Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի մայրուղիներից մեկում երեկ երեկոյան իրար են բախվել “ԿամԱԶ” և “ՎԱԶ-2106” մակնիշի մեքենաները, ինչի հետևանքով զոհվել է “ՎԱԶ-2106” մակնիշի մեքենայի վարորդն ու նրա ուղևորը, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, հայտնում է “Ինտերֆաքս”գործակալությունը` վկայակոչելով իրավապահներին: Պատահարի հետևանքով ևս 2 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ իրավապահների` “ՎԱԶ-2106” մակնիշի մեքենայի վարորդը չի զիջել ճանապարհը “ԿամԱԶ”-ին, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը: