Business & Human Rights Resource Centre միջազգային անկախ հասարակական կազմակերպությունը պատասխան է պահանջել 7 ընկերություններից, որոնք աշխատացնում են Բաքվի առաջատար հյուրանոցները՝ այն տեղեկությունների մասին, որոնց համաձայն հյուրանոցների համարներում գաղտնի տեսահսկում է սահմանված՝ մարդկանց սեքսը տեսագրելու և նրանց շանտաժի ենթարկելու համար, հայտնում է csrwire.com-ը:
Պոտենցիալ զոհերի թվում են լրագրողները և իշխանությունների քննադատները: Կազմակերպությունը յուրաքանչյուր ադրբեջանական հյուրանոցի խնդրել է պատասխան տալ մարդու իրավունքներին վերաբերող այս մտայնությունների առիթով և հայտնել, թե ինչ արվում նման ոտնձգությունները կանխելու համար, որ թույլ է տրվում իրենց պատկանող ադրբեջանական այդ հյուրանոցներում:
Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի բոլոր հյուրանոցները կընդդիմանան իրենց սենյակներում տեսախցիկ տեղադրելու ցանկացած փորձի: Եթե թաքնված տեսախցիկների մասին այլ զեկույցներ ևս լինեն, մենք աշխարհի ուշադրությունը կհրավիրենք դրա վրա,-ասել է կազմակերպության տնօրեն Քրիստոֆեր Էվերին: