Էտման կենթարկվի շուրջ 12000 ծառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կմեկնարկեն ծառերի և թփերի սանիտարական էտի աշնանային աշխատանքները: Վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների ուժերով իրականացվող գործընթացը կվերահսկի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը: Հիմնականում էտման կենթարկվեն թեղիները, թխկիները, բարդիները, կաղնիները և վթարային վիճակում գտնվող ծառատեսակները։

Ըստ Երևանի քաղաքապետին կից բնապահպանական խորհրդի մասնագետների եզրակացության՝ խոր էտ կարվի միայն թեղի տեսակի ծառերի դեպքում, քանի որ արդյունքում կապահովվի նշված ծառատեսակի հիվանդ, չորացած և դեկորատիվ տեսքը կորցրած ճյուղերի հեռացումը։ Աշնանային էտը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: Այդ ընթացքում էտման կենթարկվի շուրջ 12000 ծառ:




Լրահոս