
Ավստրալական Ադելաիդա համալսարանի գիտնականները կանխատեսում են, որ XXI դարի վերջին Երկիր մոլորակի բնակչությունը կարող է 7 միլիարդից աճել մինչև 10 մլրդ մարդու:
ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունների տվյալներով՝ մոլորակի բնակչության աճն այն աստիճան է դուրս եկել վերահսկողությունից, որ այժմ այն չի կարող կանգնեցնել անգամ «երրորդ աշխարհամարտ»-ը՝ աառաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների զոհերի ընդհանուր քանակի չափ զոհ լինելու դեպքում:
Պրոֆեսոր Քորի Բրեդշուի խոսքով՝ երկրի բնակչության նման արագ աճն անթույլատրելի է, քանի որ կարող է հանգեցնել մթերքի անբավարարությանը և մոլորակի կլիմայի վատթարացմանը. տեղեկացնում է BBC-ն: