
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը, որն իր առավելագույն արժեքին էր հասել 2014թ. օգոստոսին, այժմ նվազում է. տեղեկացնում է Lenta.ru-ն: Այս մասին են վկայում «Լավանդան-կենտրոնի» կողմից կատարված հարցումները:
Եթե օգոստոսին Պուտինի օգտին քվեարկելու պատրաստակամություն էր հայտնել հարցվածների 57%-ը, ապա սեպտեմբերին այդ թիվը նվազել է և կազմել 49%:
Չկողմնորոշվածներին և քվեարկել չպատրաստվողներին հաշվարկելով՝ ստացվել է, որ այս պահին Պուտինի վարկանիշը կազմում է 83%՝ նախկին ամսվա 87%-ի համեմատ: