Տյումենում երեխաներ են այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տյումենում է այրվել են 2 երեխաներ: Մայրը տանը մենակ էր թողել 1 և 3 տարեկան երեխաներին: Երբ հրդեհ է բռնկվել, քույրերը չեն կարողացել դուրս գալ վառվող սենյակից: 27-ամյա Ալյոնա Տ. մի որոշ ժամանակով դուրս է եկել տանից` մենակ թողնելով երեխաներին: Մոտավորապես 1 ժամ անց հրդեհ է բռնկվել:
Փրկարարներին հարևաններն են կանչել, որոնք տեսել են, թե ինչպես է պատուհաններից ծուխ դուրս գալիս և լսել են, թե ինչպես են երեխաները օգնության կանչում:
“Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն”,-հայտնել են ԱԻՆ աշխատակիցները:
Դեպքի վայրում աշխատել է 28 մարդ և 8 սարքավորում:
Մինչ փրկարարների գալը հարևանները փորձել են կոտրել պատուհանների ճաղավանդակները, սակայն անօգուտ: Երբ հաջողվել է մտնել տուն, քույրերը արդեն մահացել էին: Դեպքի առթիվ հետաքննություն է անցկացվում:




Լրահոս