Հայ դեռահասները Սոչի ուղեվորվելիս վթարի են ենթարկվել. 2 զոհ, 2 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ դեռահասները Սոչի ուղևորվելիս վթարի են ենթարկվել, հայտնում է “Երկրամաս” թերթը: Դեռ հայտնի չէ, թե ինչպես է “Լադա Պրիորա” մեքենայի ղեկին հայտնվել Սոչիի մերձակա Վարդանե գյուղի բնակիչ, 17-ամյա Իշխան Գրոմովը: Նա իր ընկերների` 14-ամյա Վիոլետա Զեյթունյանի ու Դիանա Նահապետյանի և 17-ամյա Կարեն Ավեդյանի հետ ուղևորվել է Սոչի: Աղջիկները նստած են եղել մեքենայի հետևի նստատեղին, տղաները` առջևի: Նիժնայա Խոբզա գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով մեքենան պայթել է:
Հարվածի հետևանքով Կարենն ու Դիանան դուրս են թռչել մեքենայից: Բարեբախտաբար, աղջիկը ողջ է մնացել, ողջ է մնացել նաև Իշխանը: Վիոլետան մահացել է մինչ շտապ օգնության ժամանումը, իսկ Կարենը` հիվանդանոցի ճանապարհին:




Լրահոս