
Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն երեքշաբթի ցուցմունք է տալու երկրում լայն արձագանք գտած «հակամաֆիոզային» դատավարության ընթացքում:
Դատախազությունը հետաքննում է այն վարկածները, որոնց համաձայն՝ 1990-ականների սկզբին նախարարներն ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ ապօրինի գործարք էին կնքել կազմակերպված հանցավոր խմբերի պարագլուխների հետ: Պայմանավորվածության նպատակն էր վերջ տալ մաֆիայի կողմից կազմակերպվող պայթյուններին և սպանություններին:
Նապոլիտանոն գործում ներգրավված է որպես վկա. քննչական մարմինները նրան ոչ մի ապօրինության մեջ չեն կասկածում, սակայն ենթադրվում է, որ ներկայիս նախագահին վերջին տարիներին կարող է հայտնի դարձած լինել հանցավոր պայմանավորվածության մասին:
Նախագահը կհարձաքննվի փակ դռների հետևում՝ Հռոմի նախագահական պալատում:
Այդ գործով դատավճռի կայացումն ակնկալվում է 2 տարի անց, հայտնում է BBC-ն: