Այսօր ԱՄՆ-ում սկսվում է Մեծ ութնյակի երկրների գագաթնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ԱՄՆ նախագահ բարակ Օբամայի՝ Մերիլենդ Նահանգնում գտնվող Քեմփ Դեյվիսի նստավայրում բացվում է տնտեսապես զարգացած աշխարհի 8 առաջատար պետությունների մասնակցությամբ անցկացվող “Մեծ ութնյակի երկրների” գագաթնաժողովը: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ Ռուսաստանի առաջնորդները երկօրյա հանդիպման ժամանակ քննարկելու են համաշխարհային տնտեսության իրադրությունը, մասնավորապես եվրոգոտում գրանցվող փոփոխությունները:
Հունաստանում տնտեսական ճգնաժամից հետո ստեղծված քաղաքական ճգանաժամի պայմաններում փորձագետները կրկին անհանգստություն են հայտնում միասնական արժույթի ապագայի առնչությամբ: Քննարկվելու են նաեւ համընդհանուր անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում իրադրությունը Սիրիայում, Իրանի միջուկային ծրագիրը: Առաջնորդները մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնեն:




Լրահոս