ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Ալեք Ենիգոմշյանի դեպքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. հոկտեմբերի 19-ին հայաստանյան տեղեկատվական կայքերում տարածվել է հրապարակում այն մասին, որ նույն օրը` ժամը 19:45-ի սահմաներում, Երեւանի Սայաթ-Նովա փողոցի Ֆրանսիական հրապարակին հարող հատվածում ոստիկանության ծառայողները կանգնեցրել են քաղաքացի Ալեք Ենիգոմշյանի հարեւան Վահրամ Գաբրիելյանի վարած ավտոմեքենան եւ քաշելով մեքենայից դուրս բերել Ալեք Ենիգոմշյանին: Չնայած այն հանգամանքին, որ վերջինս մի քանի անգամ կրկնել է, որ կույր է եւ չի տեսնում, ոստիկանության ծառայողները նույն ավտոմեքենայով վարորդի հետ մեկնել են` Ալեք Ենիգոմշյանին թողնելով փողոցի բանուկ հատվածում` վտանգի մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ եւ 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս