
Երեկ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը. տեղեկացնում է France Рress գործակալությունը:
Ելիսեյան պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպման ընթացքում Օլանդն Ալիևին հիշեցրել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի մասին, ով հուլիսի վերջին ձերբակալվել էր՝ իբր Հայաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով:
Ադրբեջանի ղեկավարը խոստացել է զբաղվել Յունուսի ճակատագրով: