ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է այն մարդուն, ով ԱՄՆ իշխանությունների տեղեկություններով, լրագրողներին է փոխանցել գաղտնի տեղեկություններ: Այս մասին հայտնում է Yahoo News-ը:
ՀԴԲ գործակալներն արդեն խուզարկել են կասկածյալի տունը, որի անունը չի հրապարակվում: Ամերիկյան իշխանությունները համոզված են, որ նա ԱՄՆ գաղտնի ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ կապված լրագրողներին է փոխանցել գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում են Վաշինգտոնի կողմից ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ցուցակներին:
Մամուլին փոխանցված տեղեկությունները հետագայում հրապարակվել են Intercept էլեկտրոնային կայքում, որի առաջատար աշխատակիցներից մեկն է լրագրող Գլենն Գրինոուլդը: Հենց նա է անցած տարի սկսել Սնոուդենի կողմից փոխանցված փաստաթղթերի հրապարակումը, ինչը միջազգային սկանդալի առիթ դարձավ: