
Թուրքիայի հարավում գտնվող Մերսին քաղաքում երեքշաբթի ձերբակալվել է անվտանգության վարչության 20 աշխատակից: Նրանք կասկածվում են հեռախոսների ապօրինի գաղտնալսմանը մասնակցելու մեջ: Ինչպես հատնում է տեղական հեռուստատեսությունը, կասկածյալների ցանկում ընդամենը 27 ոստիկանէ ընդգրկված:
Օպերատիվ-քննչական միջոցառումներն անցակացվում են, այսպես կոչված, «ստվերային կառավարության» գործունեության հետաքննության հետ կապված:
Կարծիք կա, որ կառավարական կառույցների որոշ աշխատակիցներ նպատակ են ունեցել կազմալուծել ներկայիս կառավարության գործողությունները, տեղեկացնում է ТАСС-ը: