
ԱՄՆ Նյու Յորքի 30-ամյա բնակիչ Էմիլ Չինը 10 հազար դոլար է առաջարկում իր երազանքների կնոջը գտնողին,- գրում է Huffinghton Post-ը:
Հարվարդի համալսարանի շրջանավարտ Չինը մասնագիտությամբ վիրաբույժ է եւ ֆինանսապես ապահովված, սակայն չի կարողանում գտնել իր երազանքների կնոջը: Ուստի այդ նպատակով ամսագրերից մեկում մի հայտարարություն է տեղադրել, որում ասված է. “Ապրում եմ Նյու Յորքում, ավարտել եմ Հարվարդի համալսարանը, աշխատում եմ որպես վիրաբույժ: Փնտրում եմ խելացի, գեղեցիկ, նիհար, 30-ամյա սպիտակամորթ կնոջ` ամուսնության նպատակով: 10 հազար դոլար պարգեւավճար կտրամադրեմ նրան, ով կհայտնի նման կնոջ տեղը կամ կօգնի գտնել նրան”: