Սիբիրյան ցիկլոնը հեռացել է. ինչ եղանակ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիբիրյան ցիկլոնի պատճառով ջերմաստիճանը Սյունիքում, Լոռիում, Տավուշում ու Արցախում իջավ 20 աստիճանով, իսկ Երևանում` 15 աստիճանով:   Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

«Մարզերում ճանապարհներ փակվեցին, ցրտահարություններ եղան, բայց մենք նաև ասացինք, որ արդեն հոկտեմբերի 28-ից սկսելու է տաքանալ: Եթե ես սխալվում եմ, Աստված տա, նման բաներում սխալվեմ»,- ընդգծեց նախարարը, հավելելով, որ սիբիրյան ցիկլոնն արդեն հեռացել է:  

«Մենք կատարել ենք մեր խոստումը, և 10 ու 20 աստիճան ցրտերը ներմուծել ենք Հայաստան»,- կատակեց Արմեն Երիցյանը:  

Հիշեցնենք, որ նախարարը նախօրոք զգուշացրել էր, որ սիբիրյան ցիկլոնի պատճառով ջերմաստիճանի կտրուկ անկում է լինելու:




Լրահոս