Ձերբակալվել են «Իսլամական պետությանը» ֆինանսավորող ադրբեջանցիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից երկրի ողջ տարածքում իրականացված օպերացիայի արդյունքում ձերբակալվել է 6 ադրբեջանցի, որոնք կասկածվում են Սիրիայում «Իսլամական պետության» ֆինանսավորման մեջ:

Ինչպես « Росбалт»-ին տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը, Մոսկվայի ավտոսերվիսներից մեկում ձերբակալվել է 6 աշխատակից, այդ թվում ՝ տնօրենը: Նրանք բոլորը ծնունդով ադրբեջանցիներ են:

«Առաջ դրանք կարգին, աշխատող տղաներ էին, իսկ մի տարի առաջ մտերմացան ռադիկալ իսլամ դավանող անձանց հետ,- «Росбалт»-ին պատմել է աղբյուրը: -Նրանք մորուքներ աճեցրին: Հետո տեղեկատվություն հայտնվեց, որ ավտոսերվիսից ստացված միջոցների մի մասը կարող է գնալ Սիրիա: Ավելին, բանվորներն ու նրանց ղեկավարը սկսել են այլ ադրբեջանցիների շրջանում տարածել իրենց գաղափարները և առաջարկել Սիրիա գնալ»:

Ադրբեջանցիները ձերբակալվել են ԻՊ-ին ֆինանսավորելու կասկածով:




Լրահոս