
Հնդկաստանի Գոա նահանգի ափերի մոտ էքսկուրսիոն լաստանավ է շրջվել: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, լաստանավի բոլոր 10 ուղևորները ռուսաստանցի զբոսաշրջիկներ էին, նրանցից երեք կանանց փրկել չի հաջողվել:
Երեքշաբթի ռուս զբոսաշրջիկների կազմակերպված խումբը լաստանավ է նստել և մոտ 1 կիլոմետր հեռացել հայտնի Բեթուլ հանգստավայրի լողափից: Բաց ծով դուրս գալու նպատակն է եղել ականատես լինել դելֆինների խաղերին: Նավի անձնակազմը հաշվի չի առել, որ ափից նման հեռավորության վրա սկսվում է ուժեղ ալեկոծության գոտին:
Լաստանավը գլխիվայր է շուռ եկել, և խումբը կորցրել է 3 կանանց. գրում է vesti.ru-ն: