Հանրապետություն կուսակցությունը լքեց ՀԱԿ-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետություն կուսակցությունը դուրս եկավ Հայ ազգային կոնգրեսի կազմից: Այսօր` մայիսի 18-ին, տեղի է ունեցել “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են քաղխորհրդի անդամներն ու տարածքային կազմակերպության ղեկավարները: Միաձայն որոշում է կայացվել դուրս գալ Հայ ազգային կոնգրեսի կազմից: Հիշեցնենք, որ Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարել էր պատգամավորի իր մանդատը վայր դնելու մասին եւ չէր բացառել ՀԱԿ-ից դուրս գալը:
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ի համամասնական ցուցակում զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը: Դեռեւս քարոզարշավի ժամանակ նա հայտարարել էր, որ վայր է դնելու մանդատը, նաեւ նշել, որ իրենց կուսակցությունից ՀԱԿ-ի համամասնական ցուցակում միայն ինքն է լինելու:




Լրահոս