Սանկտ-Պետերբուրգում վերացվել է մերկապարուհիների բանդան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում վերացվել է բանադան, որի զոհ են դարձել գիշերային ակումբների և բարերի հարյուրավոր այցելուներ: Կասկածյալների թվում են մի քանի բարետես աղջիկներ: Բանդայի եկամուտը կազմել են միլիարդավոր ռուբլիներ:

Իրավապահները միաժամանակ 12 գիշերային ակումբներ են ներխուժել երեկույթների ամենաթեժ պահին: Այցելուների գայթակղությամբ զբաղվող կանայք, ովքեր իրենց զոհերից միլիոններ էին կորզում, հազիվ են հասցրել մերկությունը ծածկել:

Ոստիկանների վարկածով, մերկապարուհիներն ունևոր այցելուներին համոզում էին գիշերային ակումբներ գնալ: Սկզբում նրանց հյուրասիրում էին անվճար կոկտեյլներով, և առաջին իսկ գավաթից հետո նրանք հայտնվում էին գեղեցկուհիների լիակատար ազդեցության տակ: Դրան հետևում էր թուլացնող երաժշտություն, մերկապար և սահուն տեղափոխում դեպի լայն մահճակալով ննջասենյակ: Իսկ դրանից հետո ամեն բան շարունակվել է կարծես մշուշում: Ոստիկանությունը չի բացառում, որ հարուստ այցելուներին մատուցված ալկոհոլային ըմպելիքներին ավելացվել են հոգեմետ նյութեր և դրանց ազդեցության տակ ընկածներից հեշտությամբ կորզել են իրենց բանկային քարտերի գաղտնաբառերը, տեղեկացնում է vesti.ru-ն:




Լրահոս