Ընթերցողներից մեկը Tert.am-ին տեղեկացրել էր, որ վերջին օրերին զինվորական կոմիսարիատների աշխատակիցներն այցելում են մարդկանց բնակարաններ «տանում բանակ»:Պաշտպանության նախարարության լրատվության ծառայության աշխատակից, մամուլի խոսնակի պաշտոնակատար Մուշեղ Աղեկյանն այս առիթով Tert.am-ին հայտնել է , որ դա Զինված ուժերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների պլանի համաձայն իրականացվող միջոցառում է:”Մի քանի զորամասեր բերվել են բարձր մարտական պատրաստվածության՝ 100 տոկոս համալրմամբ”,-նշել է Մուշեղ Աղեկյանը:Նրա խոսքով, այս միջոցառման նպատակն է՝ ստուգել զորամասերի՝ «համալրվելու, բարձր մարտական պատրաստության վիճակի բերվելու ունակությունները»:Այս միջոցառումները վերաբերում են ոչ թե զորակոչիկներին, այլ պահեստազորում ընդգրկված արական սեռի անձանց: Այլ խոսքով՝ արդեն ծառայություն անցածներին:Նրանց թիվը և տարիքը Մուշեղ Աղեկյանը հարկ չհամարեց հստակեցնել և միայն նշեց.«Իրենք հիմա իրենց կցագրված զորամասերում են: Միջոցառումը տևելու է մի քանի օր, ու երևի շատերն արդեն հետդարձի ճանապարհին են»:Մուշեղ Աղեկյանը հավելվել է նաև , որ այս միջոցառումը կրում է պարբերական բնույթ և անցկացվում է, որպես կանոն, հրամատարա-շտաբային միջոցառումների ընթացքում:Նա նաև նշել է, որ Մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների պլանի շրջանակներում մի քանի օրով զորակոչվածների աշխատավայրեր՝ ուղարկվում են համապատասխան տեղեկանքներ:
Զինվորական կոմիսարիատների աշխատակիցներն այցելում են մարդկանց բնակարաններ ,տանում բանակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ