Պակյաոն ճիշտ է, ես նրա ամենախելացի մրցակիցն եմ. Ալգիերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնության համար մղվող մենամարտը Մեննի Պակյաոյի  (56-5-2, 38 КО) և Կրիս Ալգիերիի միջև  (20-0, 8 КО) կկայանա նոյեմբերի 22-ին Չինաստանում:

Երեկ Պակյաոն բազմաթիվ հաճոյախոսություններ է արել մրցակցի հասցեին, իսկ Կրիսն էլ իր հերթին չի ժխտել իր մասին ասվածը:

«Ես իմ պատրաստվածության բոլոր ասպեկտներին խելամտորեն եմ մոտենում: Քնում եմ օրական 8-9 ժամ, որ օրգանիզմս նորմալ հանգստանա, ուտում եմ 5-7 անգամ՝ բավարար քանակությամբ կալորիաներ ստանալու համար:

Ես լուրջ եմ մոտենում բոլոր մարզումներին: Այնպես որ, Պակյաոյի այն խոսքը, որ ես նրա ամենախելացի մրցակիցն եմ, իրականություն է»,-պատմել է Ալգիերին:




Լրահոս