Նորահայտ բանդան համագործակցե՞լ է «ՎՏԲ-Հայաստան» բանկի և որոշ ոստիկանների հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանում ավելի քան 1500 ընտանիք զոհ է գնացել նոր, այսպես կոչված, բանդայի խաբեությանը: Վարդան Ավետիսյան անունով մի անձնավորություն, ով այս պահին գտնվում է հետախուզման մեջ, խաբելով Ջրաշեն գյուղի 35 ընտանիքների, նրանց անունով ապառիկ է ձևակերպել, ինչի մասին բնակիչները տեղեկացել են «ՎՏԲ-Հայաստան» բանկից ստացված ծանուցագրերից: Այստեղ նշված է եղել, թե «Կոմպարտ» ՍՊԸ-ի միջոցով իրենք համակարգիչներ են վերցրել և պետք է մարեն կուտակված գումարները:

Թե ինչպես առանց բնակիչների ներկայության իրենց անուններով ապառիկ ձևակերպվեց, ինչո՞ւ այլևս բանկը չի համագործակցում նշված ՍՊ ընկերության հետ, և ի՞նչ քայլերի կարող են դիմել խաբված և հուսահատված բնակիչները, դիտեք Armlur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս