
Հոկտեմբերի 27-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Ալագյազ-Սպիտակ ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» բեռնատար և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը՝ 1975 թ. ծնված Արթուր Ստեփանյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: