Մոսկվայում անցկացվում է 2012թ. Եվրոպայի սամբոյի տղամարդկանց և կանանց առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ուժեղագույն սամբիստները:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մայիսի 18-ին մրցագորգ դուրս եկած հայ մարզիկներից երեքը գրավել են երրորդ տեղերն ու արժանացել բրոնզե մեդալների. Գայանե Խաչատրյան (60 կգ քաշային կարգ), Տիգրան Կիրակոսյան՝ մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգ և Հարություն Միրաբյան՝ մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգ: Հայ մարզիկներից ևս 5-ը մրցասպարեզ կմտնեն մայիսի 19-ին, ևս 4-ը՝ մայիսի 20-ին: