
Մեծ Բրիտանիայի բնակչուհին, որի 3-ամյա դուստրը՝ Օլիվիա-Մեյը, տառապում է շաքարային դիաբետով, ինքնուրույն սովորեցրել է սպանիել տեսակի շանը հոտոտելով հայտնաբերել երեխայի արյան մեջ ինսուլինի քանակի նվազման ախտանշանները: Նախկինում մայրը ստիպված էր լինում երեխայի արյան մեջ ինսուլինի քանակը չափել օրական 25 անգամ: Կինը շների նման կարողությունների մասին իմացել է համացանցից եւ շուն է գնել ու սկսել անձամբ վարժեցնել՝ հետեւելով ինտերնետում հայտնաբերված ուղղորդիչ ցուցմունքներին: Բոնի անունը կրող շունը արդեն կարողանում է կանխազգալ երեխայի վիճակը եւ այդ մասին հաչոցով տեղեկացնում է վերջինիս մայրիկին,- տեղեկացնում է thisissomerset.co.uk -ը: