
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ նրա զուգընկեր Վալերի Տրիերվեյլերը, որոնք այսօր կմասնակցեն G8 -ի գագաթաժողովին, ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային նվերներ կմատուցեն, որոնք պատրաստված են ֆրանսիական գյուղական շրջանների վարպետների կողմից: Նվերի փաթեփը իր մեջ ներառում է կանացի պայուսակ`Le Tanneur ընկերության կողմից, ինչպես նաեւ Sothys տիպի դիմահարդարման միջոցներ, որոնք պատրաստված է Կորրեզ շրջանի վարպետների կողմից: