Ո՞վ էր Գյումրու քաղաքապետին դաբրո տվել հանրահավաքին մասնակցելու համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանից անձամբ է թույլտվություն ստացել հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում կայացած ոչ իշխանականների ուժերի հանրահավաքին մասնակցելու համար: Համենայնդեպս նա թիմակիցներին ասել է, թե` գնում ենք հանրահավաքի, խնդիր չկա: Հիշեցնենք, որ Բալասանյանը նախորդ` հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ոչ միայն ներկա չէր, այլեւ ավելին՝ շառից փորձանքից հեռու, արձակուրդ էր վերցրել եւ մեկնել Դուբայ: Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ ինքը նման հարցերը չի կարող մեկնաբանել. «Միայն քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերին կարող եմ պատասխանել»: Իսկ երբ «Ժողովուրդ»-ը փորձեց Ս. Բալասանյանից մեկնաբանություն ստանալ, նա, թերեւս կռահելով, որ իրեն զանգողը լրագրող է, ձեւացրեց, թե չի լսում, անջատեց հեռախոսն ու դարձավ անհասանելի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս