«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, պարզվում է, դեռեւս այս տարվա սկզբին տուգանել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանին: Ու սա առիթ է դարձել պատգամավորի եւ ոստիկանության միջեւ հեռակա հակամարտության, որը դեռ շարունակում է ծավալվել դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2014թ փետրվարի 14-ին ոստիկանությունը Թեւան Պողոսյանի դեմ հայց է ներկայացրել դատարան, որպեսզի նրանից, հօգուտ ՃՈ-ի, բռնագանձվի 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել եւ պահանջում է վերացնել ոստիկանության` իրեն տուգանելու մասին ակտը: Թեւան Պողոսյանն իր դիրքորոշումը հիմնավորում է այն պնդմամբ, որ ոստիկանությունն իրավունք չուներ իրեն տուգանելու եւ դրա համար պետք է ստանար խորհրդարանի համաձայնությունը: Իսկ ոստիկանությունը պնդում է, որ օրենքի առաջ բոլորն են հավասար»: Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Ինչո՞ւ է Թեւան Պողոսյանը հայտնվել դատարանում. «Ժողովուրդ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ