Կյանքից հեռացավ դիսկո ոճի թագուհի Դոննա Սամերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 63-րդ տարում կյանքին ցեռացել է որպես “Դիսկոյի թագուհի” հայտնի երաժշտության առասպել Դոննա Սամերը:
Երգչուհու մերձավորների համաձայն, նա արդեն բավականին երկար պայքարում էր քաղցկեղի դեմ, սակայն չէր ցանկանում տարածել իր հիվանդության մասին լուրերը: Սամերն աստղի կարգավիճակ է ստացել 1970-ական թվականներին “Bad Girls”՝ “Last Dance”  հիթ դարձած կատարումների շնորհիվ, որոնք նպաստել էին դիսկոյի ժամանակաշրջանի ձեւավորման: Դոննա Սամերը՝ ծնյալ Դոննա Գեյնս, ծնվել էր Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում 1948 թվականի դեկտեմբերի 31-ին հավատացյալների ընտանիքում: Վաղ հասակում երգարվեստին ծանոթացել է՝ երգելով եկեղեցու երգչախմբում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Դոննա Սամերի մահվան կապակցությամբ ասել է, թե իրեն ու առաջին տիկին Միշել Օբամային շատ է տխրեցրել երգչուհու մահվան մասին լուրը եւ անմոռանալի ձայն ունեցող լեգենդ է անվանել Սամերին:




Լրահոս