Հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1990 թ. ծնված Ազատ Ա.-ն: Նա հաղորդում է տվել, որ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 22.30-ին, շենքի մոտակայքում իր լուսանկարչական ապարատը 1 օրով, 8.000 դրամի դիմաց, տրամադրել է ոմն Արամի, որը պարտավորվել է այն վերադարձնել հաջորդ օրը, սակայն չի վերադարձրել և խաբեությամբ տիրացել է` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1990 թ. ծնված Հայկ Ս.-ն է:
Կատարվում է հետաքննություն: