Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են կոռուպցիայի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի գլխավոր դատախազությունը ձերբակալել է երկրի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցներին, որոնք մեղադրվում են ավելի քան 2 մլն դոլար բյուջետային միջոցներ ծախսելու մեջ:

Ձերբակալվածների թվում են պետական գնումների դեպարտամենտի նախկին ղեկավար Գիզո Գլոնտին, վարչության ներկայիս պետ Գեորգի Լոբժանիձեն և նույն դեպարտամենտի գլխավոր մասնագետ Արչիլ Ալավիձեն, հայտնում է BBC-ն:
Դատախազությունը տեղեկացրել է նաև ԶՈւ գլխավոր շտաբի կապի և տեղեկատվության դեպարտամենտի ղեկավար Նուգզար Կաիշաուրիի և նույն դեպարտամենտի վարչության պետ Դավիդ Ցիպուրիայի ձերբակալության մասին:

Քրեական գործը վերաբերում է պետական գաղտնի գնումներին, որի ընթացքում բյուջետային միջոցներից հափշտակվել է 4 մլն լարի (2,3 մլն դոլար), որոնք ստացվել էին «Սիլկետ» ընկերության կողմից:

«Սիլկետ» ընկերությունը և պաշտպանության նախարարությունը հերքում են յուրացումների փաստը:




Լրահոս