![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/upload-RIAN_02306186.HR_.ru-pic4_zoom-1000x1000-24831.jpg)
Պետդումայի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա» խմբակցության նախագահի տեղակալ Լյուդմիլա Շվեցովան մահացել է 65 տարեկան հասակում, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Այդ տեղեկատվությունը հաստատել են նաև Պետդումայում: Բժշկական շրջանակների աղբյուրներից հայտնի է դարձել, որ Շվեցովան մահացել է երկարատև հիվանդությունից հետո:
Լյուդմիլա Շվեցովան առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2011թ.-ին «Եդինայա Ռոսիա» Մոսկվայի մասնաճյուղից և աշխատել է սոցիալական քաղաքականության հանձնաժողովում:
Մինչ այդ նա 10 տարի զբաղեցրել է Մոսկվայի փոխքաղաքապետի պաշտոնը, տեղեկացնում է BBC-ին: