ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ առաջիկա օրերին սպասվում է «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության բյուրոյի արտահերթ ժողով, որի ընթացքում կքննարկվեն կուսակցության առաջիկա անելիքներն ու կադրային հարցերը: Համենայնդեպս, հատկապես մերձավոր արեւելքի երկրներում ՀՅԴ կառույցներից դժգոհությունը մեծ է, ինչը տեղի դաշնակցականներին հանգեցրել է այն մտքին, որ պետք է արտահերթ ժողով հրավիրել ու քննարկել առկա իրավիճակը: Մեր աղբյուրները չբացառեցին, որ հնարավոր է՝ բյուրոյի անդամների փոփոխություն տեղի ունենա: Նշենք, որ ՀՅԴ բյուրոն կուսակցության ղեկավար մարմինն է: Լուրը փորձեցինք ճշտել ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանից, որն ասաց. «Նման նիստեր անցկացվում են որոշակի պարբերականությամբ՝ տարեկան 3-4 անգամ, եւս մեկն էլ նախատեսված է անցկացնել առաջիկայում»: Վարդանյանը, սակայն, հերքեց ՀՅԴ բյուրոյի վերնախավի փոփոխությունը՝ հայտարարելով, թե նման հարց չի քննարկվում:




Լրահոս