
Հրաժարական տալու ցանկություն չեմ ունեցել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով որ վերջերս հաճախ են իրեն տալիս այդ հարցը:
Նա հավաստիացրեց, որ այլ պաշտոնի առաջարկ չի ստացել և նման որոշում չկա:
Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ Դավիթ Հարությունյանը կարող է տեղափոխվել այլ պաշտոնի: