ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, հաճախ է այցելում Սերժ Սարգսյանին՝ նախագահական նստավայր: Ասում են՝ Շուշանը հետաքրքիր զրուցակից է, եւ նրանք բավականին երկար զրուցում են, ինչը երբեմն հարուցում է նախագահական նստավայրի աշխատակիցների դժգոհությունը: Նրանք չեն կարողանում իրենց հուզող հարցերի վերաբերյալ իմանալ Սերժ Սարգսյանի տեսակետը: «Ժողովուրդ»-ը փորձեց Շուշան Պետրոսյանից պարզել, թե ինչ են այդքան հաճախ քննարկում Սերժ Սարգսյանի հետ: «Վա՜յ, իսկապե՞ս: Չէ՛, շատ հաճախ չենք հանդիպում, վերջին անգամ հանդիպել եմ իմ համերգի ժամանակ եւ ՀՀԿ-ի շենքում ընտրությունների հաջորդ օրը, երբ ասացին, որ մենք մեծամասնություն ենք կազմում»,-պատասխանեց Շուշանը:




Լրահոս