Զամբիայի նախագահ Մայքլ Չիլուֆյա Սաթան մահացել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Այդ մասին տեղեկացրել է Ռոյթերս գործակալությունը: Լոնդոնում երկրի նախագահը բուժվում էր հոկտեմբերի 21-ից: Թե կոնկրետ ինչ հիվանդությամբ էր տառապում 77-ամյա նախագահը՝ չի հաղորդվում:
Ինչպես նախկինում տեղեկացրել էր երկրի նախագահի աշխատակազմը, Սաթան բուժզննան էր մեկնել արտերկիր՝ առաջին տիկին Քրիստին Կասեբայի, ընտանիքի որոշ անդամների և մամլո քարտուղարի ուղեկցությամբ:
Անցած ամիս առողջական վատ վիճակի պատճառով նախագահը չէր կարողացել ելույթ ունենալ ՄԱԿ-ի 69-րդ ասամբլեայում: Նրա հյուրանոցային համար էին հրավիրվել ԱՄՆ պետդեպի բժիշկները, որոնք բուժօգնություն էին ցուցաբերել և ուղարկել հիվանդանոց բուժզննման, հայտնում է vesti.ru-ն: