
Համակարգչային անվտանգության հարցերով մասնագիտացված FireEye-ը հայտարարել է Ռուսաստանի տարածքում հաքերների խմբի բացահայտման մասին, որը պարբերաբար լրտեսել է Վրաստանի և Արևելյան Եվրոպայի երկրների պաշտոնյաներին, ինչպես նաև՝ զինվորական և անվտանգության կազմակերպությունները:
Կազմակերպության մասնագետների կարծիքով՝ խումբն ակտիվ է առնվազն 2007-ից, իսկ ֆինանսավորվում է, ամենայն հավանականությամբ, կառավարական մակարդակով: Ապագա զոհերին էլեկտրոնային նամակներ են ուղարկվել, որոնցում նրանց համոզել են վիրուս պարունակող այս կամ այն ֆայլը բացել: Այնուհետև կայքում լրտեսող ծրագիր էին տեղադրում: