
Ադրբեջանի ոստիկանությանը թույլատրել են էլեկտրաշոկերներ օգտագործել: Խորհրդարանը համապատասխան լրացում է կատարել «Ոստիկանության մասին» օրենքում. տեղեկացնում է Тренд-ը:
Օրենքի փոփոխված տարբերակում նշված են այն իրավիճակները, որոնց ժամանակ ոստիկանները կարող են էլեկտրաշոկեր օգտագործել: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող հանցագործություններին, զանգվածային անկարգություններին դիմակայելու, ինչպես նաև՝ ձերբակալվածի կողմից դիմադրություն ցուցաբերելու դեպքերին:
Նման հատուկ միջոցների օգտագործման իրավունք կստանան ոչ բոլոր ոստիկանները: Ոստիկանների ցանկը կհաստատվի ՆԳ նախարարի հրամանով: