
Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնեց Հորդանանի Հաշեմյան Թագավորություն:
Այցի ընթացքում կստորագրվի նաև առողջապահության և բժշկագիտության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր, որն իրավական դաշտ կապահովի Հորդանանի հետ առողջապահության բնագավառում բազմակողմանի և փոխշահավետ համագործակցության համար: