
«Մանչեստեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը մտադիր է վերադարձնել պորտուգալացի կիսապաշտպան Նանիին, ով այժմ վարձավճարով խաղում է Լիսաբոնի «Սպորտինգ»-ում:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հետաքրքրված է 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Նշենք, որ Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Նանին մասնակցել է 7 հանդիպման և դարձել 2 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: