Նախապես հայտարարվել էր, որ երեկ` ժամը 13:00-ին, «Արցախ» ակումբում կայանալու է ասուլիս, որի հյուրն է լինելու ԱԺ նորընտիր պատգամավոր, ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը: Սակայն նախատեսված մամլո ասուլիսին Սեդրակյանը չէր ներկայացել: «Ինչո՞ւ էիք դրժել Ձեր խոստումը». «Ժողովուրդ»-ի այս հարցին նորընտիր պատգամավոր Մհեր Սեդրակյանը պատասխանեց. «Ինձ հետ որեւէ պայմանավորվածություն չի եղել: Նույնիսկ չեմ ճանաչում ակումբի տնօրենին: Ես տղամարդ տղա եմ, եթե խոստացած լինեի, կգնայի: Ես չեմ հասկանում՝ էս ինչ պրյոմ ա, ով է նման բան սարքում: ՀՀԿ անդամ եմ, ես ո՞նց կարող էի ինքնագործունեությամբ զբաղվել»: Նկատի ունենալով լրատվամիջոցներին՝ Սեդրակյանն ասաց, որ «չի ուզում գործ ունենալ շառ ու փորձանքի հետ, քանի որ նրանք էնքան են բզբզում, մինչեւ մի բան գտնում են»:
Իսկ «Արցախ» ակումբի տնօրեն Արման Սարգսյանն էլ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ դա իրենց ոչ ճիշտ կազմակերպչական աշխատանքի արդյունքն է:
ԻՐԱՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ